ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ժառանգության» հետ մի բան այն չէ

«Ժառանգության» հետ մի  բան այն չէ
05.11.2014 | 15:47

Ովքեր կողմ կքվեարկեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութան օգտին, նրանք պետական դավաճանություն կգործեն: Նման հայտարարություն է այսօր արել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Սա առաջին անգամ չէ, երբ Փոստանջյանը սեփական կուսակցության դիրքորոշումից տարբերվող հայտարարություն է անում: Հարցը ԵԱՏՄ-ին դեմ լինելը չէ, քանի որ Րաֆֆի Հովհանիսյանը քանիցս հայտարարել է, որ իր կուսակցությունը Հայաստանի ապագան չի տեսնում ՄՄ-ի հետ: Խնդիրը «պետական դավաճանություն» որակումն է: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչիշխանական եռյակի կազմում հայտարարել է իշխանության դեմ միացյալ պայքարի մասին: Հովհաննիսյանը նաև նշել է իր մոտեցումները ԵԱՏՄ-ի առնչությամբ: Հովհաննիսյանը, սակայն, չի նշել, թե եռյակի մյուս ուժերը, որոնք դեմ չեն ու ավելին՝ կողմ են ԵԱՏՄ անդամակցությանը, պետական դավաճաններ են: Հովհաննիսյանը խուսափել է նման կտրուկ հայտարարություններից, այլապես անհասկանալի ու նաև անհնարին կլիներ «Ժառանգության» գործակցությունը ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի հետ: Զարուհի Փոստանջյանը միաժամանակ ասել է, թե դեռևս չի խոսել խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: Գոնե այս պահին առկա փաստերով ստացվում է, որ «Ժառանգության» ներսում կամ խնդիրներ կան, կամ էլ՝ ներքին պայմանավորվածություն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 16010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ